Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ավինյանը Լոնդոնում կմասնակցի ՀՀ-ում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

    Ավինյանը Լոնդոնում կմասնակցի ՀՀ-ում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

    Ավինյանը Լոնդոնում կմասնակցի ՀՀ-ում ներդրումներ անելու թեմայով սեմինարին
    Հուլիս 9, 2018 19:44 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին Լոնդոնի 8 Northumberland Ave. էլիտար միջոցառումների սրահում մասնակցելու է «Հայերը ֆինանսների աշխարհում-ՀՖԱ» (Armenians in Finance – AIF) երկրորդ սեմինարին:

    ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանի փոխանցմամբ, ՀՖԱ միջոցառումների նպատակը աշխարհասփյուռ հայության պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբումն է եւ ինտեգրված համայնքի ստեղծումը:

    Բացի փոխվարչապետից սեմինարին մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RWZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Granatus Ventures-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով:

    Մասնավորապես՝ «Ներդրումները Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի ներկայիս բիզնես եւ ներդրումային մթնոլորտի բարենպաստությունը, ինչու եւ ինչպես է պետք ֆինանսավորել հայ գործարարներին, բարելավել ներդրումային դա՛տը, ինչպես նաեւ համայնքի ծանոթությունների ՛նորհիվ իրականացնել պլանավորված ներդրումային ծրագրերը:

    Նման թեմաներ

    scroll to top