Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

    Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

    Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը
    Հունվար 2, 2019 13:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 2-ին, ժամը 02:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ դեպի «Հռոմ ռեստորանային համալիր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ թիվ 29/17 շենքի մոտակայքում «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1997 թ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, սյունը թեքվել է, իսկ վրայով անցնող մալուխները պոկվել են ու մասամբ փակել ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան:

    Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ համապատասխան ընկերության աշխատակիցների ժամանելը և նրանց հետ համատեղ երթևեկելի հատվածից հեռացրել են մալուխները:


    Նման թեմաներ

    scroll to top