Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ավտոմեքենան բախվել է սյանը

    Ավտոմեքենան բախվել է սյանը

    Ավտոմեքենան բախվել է սյանը
    Ապրիլ 14, 2019 15:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 14-ին, ժամը 12:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու և Դավիթ Անհաղթի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «BMW 320i» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով սյունը թեքվել և մասամբ հայտնվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի տակ:

    Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են էլեկտրական սյան վրայից:


    Նման թեմաներ

    scroll to top