Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ավտոմեքենան բախվել է ծառին և սահել ձորակը

    Ավտոմեքենան բախվել է ծառին և սահել ձորակը

    Ավտոմեքենան բախվել է ծառին և սահել ձորակը
    Հունվար 3, 2018 15:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 3-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Mercedes E124» մակնիշի 35 MU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Տ. Ն.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և մոտ 2 մ սահել ձորակը:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

    Նման թեմաներ

    scroll to top