Գլխավոր Լուրեր Ավտոմեքենան հայտնվել է գնացքի գծերին. կա զոհ

Ավտոմեքենան հայտնվել է գնացքի գծերին. կա զոհ

8
0

Հունվարի 5-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 25-րդ կիլոմետրին “Opel Astra G” մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1967 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում (մոտ 2 մ)՝ վնասելով մոտակայքով անցնող գազատար խողովակի հենասյուները: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (Ա. Մ., 1967 թ.), տեղում մահացել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ՝ Գ. (1967 թ.), Ա. (.1996 թ.), Հ. (2007 թ.) Մ.-ները և Ս. Դ.-ն (1945 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. և Ա. Մ.-ների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ. Մ-ն և Ս. Դ.-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: