Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ավտոճանապարհները՝ ժամը 09:30-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 09:30-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 09:30-ի դրությամբ
    Հունվար 11, 2019 10:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

     

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

    տեխնոլոգիաների նախարարության

    լրատվական ծառայություն


    scroll to top