Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    10°
    Home » Լուրեր » Ավտոճանապարհները՝ ժամը 21:00-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 21:00-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 21:00-ի դրությամբ
    Փետրվար 8, 2018 21:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

    Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Նոյեմբերյան-Բերդ-Իջևան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Նման թեմաներ

    scroll to top