Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » Լուրեր » Ավտոճանապարհները՝ ժամը 22:00-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 22:00-ի դրությամբ

    Ավտոճանապարհները՝ ժամը 22:00-ի դրությամբ
    Հունվար 31, 2018 22:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

    Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

    Սյունիքի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Նման թեմաներ

    scroll to top