Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Ավտոտեխզննմամբ զբաղվող ընկերությունները մուծել են արդեն 81 մլն դրամ

    Ավտոտեխզննմամբ զբաղվող ընկերությունները մուծել են արդեն 81 մլն դրամ

    Ավտոտեխզննմամբ զբաղվող ընկերությունները մուծել են արդեն 81 մլն դրամ
    Հուլիս 27, 2018 22:50 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։

    Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

    Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Արդյունքում հուլիսի 26-27-ին վերականգնվել է ևս 25.600.000 ՀՀ դրամ:

    Մասնավորապես՝ «Տրասն Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ևս 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոտեխստուգատես ԷՄ ԷԼ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից՝ 2մլն ՀՀ դրամ, «Աթո» ՍՊԸ-ի տնօրենի կողմից՝ 2 մլն դրամ, «Նվարդ Ավետիսյան» ԱՁ-ի կողմից՝ 5. 200.000 դրամ, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի կողմից՝ 6.400.000 դրամ վճարելու մասին անդորրագրերը, որոնց վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզային քննչական վարչությունների վարույթում:

    Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 81.300.000 ՀՀ դրամ։

    Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

    Նման թեմաներ

    scroll to top