Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ավտոտնակում հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու եւ 41-ամյա կնոջ դիեր

    Ավտոտնակում հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու եւ 41-ամյա կնոջ դիեր

    Ավտոտնակում հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու եւ 41-ամյա կնոջ դիեր
    Փետրվար 9, 2018 10:04 Լուրեր A+ / A-

    Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան, հայտնում է shamshyan.com-ը։

    Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Վ.-ն երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։ Հավանաբար, ավտոմքենայի մեջ միացրել են շարժիչը, որպեսզի տաքանան ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում և ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։

    Նման թեմաներ

    scroll to top