Գլխավոր Լուրեր Ավտովթար Արարատի մարզում. 2 վարորդները հոսպիտալացվել են

Ավտովթար Արարատի մարզում. 2 վարորդները հոսպիտալացվել են

2
0

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Գործարանային փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Հ. Հ.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QA 854 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հ. Ն.–ի վարած BMW մակնիշի 35 RX 071 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան  ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը։