Գլխավոր Լուրեր Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

5
0

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Վազ-21083 եւ MITSUBISHI MONTERO մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով MITSUBISHI MONTERO-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել ու հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու Վազ 21-083-ի ուղևորը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: