Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա տուժած

    Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա տուժած

    Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա տուժած
    Դեկտեմբեր 30, 2017 14:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին ՎԱԶ-2106 մակնիշի 35 MP 923 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Վ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի  առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Նման թեմաներ

    scroll to top