Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Ավտովթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը

    Ավտովթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը

    Ավտովթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը
    Փետրվար 14, 2018 13:48 Լուրեր A+ / A-

    Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սավիթ Ֆլջյանի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Ճռիկյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ճռիկյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 31-ամյա Արթուր Ճռիկյանն ու 21-ամյա Հասմիկ Հովեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժանանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Ֆլջյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ քննչական բաժնի պետ, կոչումով արդարադատության մայոր է, իսկ վիրավորները ամուսիններ են:

    shamshyan.com 

    Նման թեմաներ

    scroll to top