Գլխավոր Լուրեր ԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունների մասին

ԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունների մասին

7
0

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Որեւէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակով աշխատում ենք: Հունիսի 18-ին կլինի հանդիպում»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ ավելի շատ մամուլն  է շահարկում հայ-ռուսական հարաբերությունների վատ վիճակն ու իր հակառուս լինելը: «Եթե կբերեք պաստառը, ցույց կտաք եւ կասեք՝ ես  հակապուտինյան ակցիաներ եմ արել, կշարունակենք խոսակցությունը»,- ասաց ԱԽ քարտուղարը: