Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)

    Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)

    Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)
    Դեկտեմբեր 7, 2018 19:46 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    14-ամյա ախուրյանցի տղան, որը միայնակ էր եկել Գյումրի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին անձամբ տեսնելու համար, վերջինիս հետ փողոցներով շրջում էր նույն մեքենայով։

    Երևան Տոնավաճառ

    Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988-ի երկրաշարժի նահատակների հիշատակի հուշարձանի մոտ տեղի ունեցած արարողությունից  հետո, երբ Փաշինյանը փորձել է նստել մեքենան, տղան բազմության միջից մի կերպ կարողացել է Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն․ «Պարոն Փաշինյան, Ձեզ կարելի՞ է»։

    Փաշինյանը, նկատելով տղային, իր օգնականներին խնդրել է մոտ բերել նրան, ապա լսելով նրան,  առաջարկել նստել իր մեքենան: Նրանք բավական երկար ժամանակ նույն մեքենայով շրջել են Գյումրիի փողոցներով:

    Ախուրյանում բնակվող տղան՝ Հրանտ  Չալոյանը, պատմել է, որ ապրում է իրենից փոքր քրոջ ու ծնողների հետ:  Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Իսկ թե ինչ խնդրով էր ցանկանում հանդիպել Փաշինյանին ՝ չցանկացավ բացահայտել․ «Կներեք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,- նշեց նա


    Նման թեմաներ

    scroll to top