Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

    Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

    Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից
    Փետրվար 13, 2018 12:36 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:

    Ըստ թուրքական Milliyet թերթի կայքի՝ Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ Մուստաֆա Գյունգյորի՝ հայկական կողմի հետ բանակցություններից հետո ձկնորսը հանձնվել է թուրքական Քիլիթթաշ սահմանային պահակակետին:

    Նշվում է, որ թուրքական իրավապահ մարմինները Կ. Ա.-ից ցուցմունք վերցնելուց հետո բաց են թողել վերջինին:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top