Գլխավոր Լուրեր «Այ սա է ձեր իրական կերպարը». Արմեն Դանիելյան

«Այ սա է ձեր իրական կերպարը». Արմեն Դանիելյան

20
0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանն ու նրա փաստաբանական թիմը դատավարությունը փորձում են վերածել զավեշտախաղի… Իրավական հստակ դիրքորոշումներ և փաստարկներ հայտնելու փոխարեն, ընկել են բարեխիղճ մոլորության գիրկը…
Եվ քոչարյանական այն «սուր» միտքը, թե «Ձեր մեղադրականն իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ և նստած լսելու ես…», մեղմ ասած, ամբարտավանության ակնառու դրսևորում էր:
Անկասկած, այս ձևով եք երկիրը ղեկավարել, մարդկանց սպանել, թալանել, կողոպտել և ձեզ համարել միակ տղամարդը… Այո, դուք հենց այդ տրամաբանությամբ եք երկիրը «ղեկավարել»` «ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու եք»… Այդ չստացված «տրյուկը» փորձեցիք այսօր կրկնել երկրի թիվ մեկ մեղադրողի նկատմամբ, բայց ստացաք համարժեք և դիպուկ պատասխան… Այ սա է ձեր իրական կերպարը, թե չէ այնպիսի վեհ արժեքներից եք խոսում, որ քիչ է մնում մարդ մոռանա իր ապրած դժոխային կյանքի մասին… Այս տրամաբանությամբ էլ դատաիրավական համակարգը դարձրել էիք ձեր կամակատարը` կործանելով անմեղ մարդկանց ճակատագրերը…
Հ.Գ. Գուցե դուք շատ եք հուզված, գուցե պաշտպանվելու բնազդը ձեզ մոլորության մեջ է գցել, այնուհանդերձ, հիշեք, որ դուք եղել եք գերագույն գլխավոր հրամանատար և ձեզ պահեք որպես տղամարդ…
Հ.Գ. Դուք բնավ էլ մի մտահոգվեք, քանզի ձեր հորինած պատմությունները որևէ աղերս չունեն իրականության և իրավագիտության հետ, առավել ևս մի հուզվեք, ձեզ կլսեն նստած, կանգնած, թե պառկած…»: