Գլխավոր Լուրեր Այդ լուրերը թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյանը՝ իշխանությունում թևեր...

Այդ լուրերը թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյանը՝ իշխանությունում թևեր ձևավորվելու մասին

1
0

Մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Նման կերպ արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գործադիր իշխանությունում թևեր ձևավորվելու մասին հարցին։

«Չգիտեմ՝ ի՛նչ թևերի մասին է խոսքը։ Ինձ թվում է՝ դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում: Եվ մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Բայց իրականությունը այլ է, ես կարծում եմ՝ կառավարությունը որպես մեկ թիմ է գործում։ Լինում են հարցեր, որոնց հետ մի խումբ մարդիկ են համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ այլ մարդիկ են համակարծիք լինելում, բայց որ ասեմ՝ հստակ խմբավորումներ կան կառավարության ներսում, ես, համենայնդեպս, այդպիսի բան չեմ անի»,- ասաց Ավինյանը։