Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Փաստաբանը՝ «Եհովայի վկաների» վճռի մասին

Փաստաբանը՝ «Եհովայի վկաների» վճռի մասին

Հոկտեմբեր 13, 2017 16:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

լեւոն բաղդասարյան

Araratnews.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, որի համաձայն՝ պետական բյուջեից պետք է 12-հազարական եվրո փոխանցվի «Եհովայի վկաներ»  կազմակերպության չորս անդամների: Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանն ու Վահագն Մարգարյանը երկու տարի ազատազրկված էին եղել, քանի որ հրաժարվել էին բանակում ծառայելուց։ Նրանք չէին ցանկացել նաև այլընտրանքային ծառայություն անցնել, պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չունի և վերահսկվում է զինվորականների կողմից։ Նրանք ազատ էին արձակվել 2013-ի համաներմամբ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը երեկվանից քննարկում է ՄԻԵԴ-ի այս վճիռը եւ այն վատ նախադեպ համարում: Մի մասը կարծում է, որ պատերազմող երկրի համար սա վատ ազդակ է:

«Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ հետեւություններ պետք է անի պետությունն այս վճռից: Լեւոն Բաղդասարյանը մանրամասն տեղյակ չէր հայցի բովանդակությանը, սակայն կարծում է՝ պետությունը պետք է հետեւություն անի վճռից:

Լեւոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝  չի՞ կարծում, որ  «Եհովայի վկաների  հաղթանակը գուցե ոգեւորի  պարտադիր զինծառայությունից խուսափել ցանկացողներին: Մտահոգությունը փաստաբանը տրամաբանական համարեց եւ ավելացրեց` այլընտրանքային ծառայություն չպետք է լինի:  «Զինվորական ծառայությունը բոլորի համար պետք է պարտադիր լինի: Իսկ այս դեպքում, երբ կա այլընտրանքային եւ զինվորական ծառայություն, դրվում է հավասարություն, եւ խախտվում է անձանց հավասարության  իրավունքը»,- ասաց  փաստաբանը:

Փաստաբանական գրասենյակի ղեկավարը դեմ չէ, որ  Հայաստանում կրոնական կազմակերպություններ գործեն:  «Բայց եթե նրանց գործողությունների պատճառով խախտվում է օրենքով նախատեսված իմ իրավունքը,  կրոնական կազմակերպությունները պետք է փակվեն: Խոսքը ոչ թե «Եհովայի վկաների», այլ տարբեր տեսակի կրոնական կազմակերպությունների մասին է»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ժամանակը չէ՞, որ Հայաստանը վերանայի այն պայմանագրերը, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը: Կյանքն առաջ է գնում,  հետեւաբար պետք է վերանայել ժամանակի ընթացքում կնքված պայմանագրերը, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: «Հայաստանը դա զգույշ պետք է անի, հաշվի առնելով, թե ի´նչ տարածաշրջանում ենք ապրում»,- ավարտեց իր խոսքը Լեւոն Բաղդասարյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

122488199673267500288781848048447njpg
scroll to top