Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Այլևս նպատակահարմար չեմ համարում հետագա աշխատանքս. հրաժարականի լուրը հաստատվեց

    Այլևս նպատակահարմար չեմ համարում հետագա աշխատանքս. հրաժարականի լուրը հաստատվեց

    Այլևս նպատակահարմար չեմ համարում հետագա աշխատանքս. հրաժարականի լուրը հաստատվեց
    Մայիս 24, 2019 11:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության Բարձրագուն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի  պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար: Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստում, մասնավորապես, ասված է.

    «Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում:

    «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:

    Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

    Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակ ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

    Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

    Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

    23333


    scroll to top