Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » editorial » Այն ամենը, ինչ պետք է իմանալ IQOS-ի մասին

    Այն ամենը, ինչ պետք է իմանալ IQOS-ի մասին

    Այն ամենը, ինչ պետք է իմանալ IQOS-ի մասին
    Մարտ 9, 2018 17:18 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ժամանակն անխնա է ամեն ինչի նկատմամբ, և  դրանցից չի խուսափել անգամ ծխելու «ծիսակարգը»,  21-րդ դարում այն ևս «ավտոմատացվել է»։ Ստեղծվել են այլընտրանքներ «մերկ» սիգարետի համար, և առաջին հայացքից թվում է, թե դրանք բոլորը նույնն են։ Բայց արի ու տես, որ բոլոր սարքերը յուրովի կառուցվածք ունեն, և անգամ կարող են նմանության ոչ մի աղերս չունենալ իրար հետ:

    Վերջերս անընդհատ խոսվում է IQOS սարքի մասին, և մեզանից շատերը կարծում են, թե դա նույն էլեկտրոնային ծխախոտն է, ուղղակի այլ անվամբ։ Այս  կարծիքը սխալ է, քանի որ էլեկտրոնային ծխախոտները, իրականում, նմանություն չունեն IQOS-ի հետ։ Խառնաշփոթն ու անտեղյակությունն ուղղելի են, և քանի որ ծխելու այլընտրանքային տարբերակներ փնտրող ու սիրող մարդկանց կողմից հենց այս երկու տարբերակներն են քննարկման հաճախակի առարկա դառնում, որոշեցինք  պարզաբանել երկուսի կառուցվածքն ու տարբերությունը։

    Էլեկտրոնային ծխախոտը սարք է, որը նման է հասարակ սիգարետին և թույլ է տալիս ծխելու «ծիսակարգը» անփոփոխ թողնել: Այն  տաքացնում է նիկոտին պարունակող հատուկ հեղուկը, որն ընթացքում գոլորշիանում է։ Հասարակ էլեկտրոնային ծխախոտներն ունեն նաև լուսադիոդներ, որոնք վիզուալ կարողանում են ստեղծել  ծխախոտ վառելու էֆեկտ։ Բացի սրանից, ծխախոտի համը կապված է էլեկտրոնային ֆիլտրների հետ, որոնք առկա են էլեկտրոնային սիգարետի մեջ ու պարունակում են նիկոտին ու արոմատիզատորներ, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ փոխել, քանի որ մեկ ֆիլտրը հերիքում է մոտավորապես 10-15 «սիգարետի»։

    IQOS-ի մեխանիզմն այլ կառուցվածք ունի։ Այո, այն ևս սնուցվում է մարտկոցով, բայց նրա մեջ տեղադրվում է ծխախոտային հատիկը՝ սթիքը, որը պատրաստված է թութունից։ Այսինքն, ի տարբերություն էլեկտրոնային ծխախոտի, IQOS-ը ոչ թե էլեկտրոնային գլանակ է, որտեղ գլանակը տաքանում է՝ արտադրելով մեկ սիգարետին համարժեք նիկոտինով լի գոլորշի, այլ սարք է, որն «ընկերակցում» է ծխախոտային հատիկին։

    Ամենակարևոր տարբերությունը՝ շնորհիվ այս սարքի, ծխելու ընթացքը «խիստ անձնական է»․ չկա ծուխ, որը կարող է խանգարել կամ անհարմարություն պատճառել մոտակայքում գտնվող մարդկանց, քանի որ սարքի օգնությամբ տեղի է ունենում ոչ թե թութունի այրում, այլ տաքացում, և դուք ստանում եք նույն բավարարվածությունը՝ առանց ծխի:

     

    Նման թեմաներ

    scroll to top