Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Այն, ինչ արեցին Ռոնալդուն և Յուվենտուսը, տպավորիչ էր. Մեսսի

    Այն, ինչ արեցին Ռոնալդուն և Յուվենտուսը, տպավորիչ էր. Մեսսի

    Այն, ինչ արեցին Ռոնալդուն և Յուվենտուսը, տպավորիչ էր. Մեսսի
    Մարտ 14, 2019 13:10 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» հետ պատասխան խաղից հետո կիսվել է տպավորութուններով:

    «Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է տանտերերի` 5:1 հաշվով հաղթանակով, իսկ արգենտինացին այդ խաղում դարձել է դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

    «2:1 հաշվի ժամանակ մենք պետք է ավելի խելամիտ դառնայինք:

    Քանի դեռ «Լիոնը» մեզ չէր սպառնացել: Բարեբախտաբար, մենք երրորդ գոլը խփեցինք և նորից խաղը վերահսկեցինք:

    Բոլոր սկզբունքային մրցակիցներն ուժեղ են: Նույն «Այաքսը» ցույց տվեց, որ երիտասարդ տաղանդների հիանալի թիմ է, ովքեր ոչ մեկից չեն վախենում: «Բարսելոնան» պետք է պատրաստ լինի ամենաբարդին:

    Այն, ինչ երեկ արեցին Ռոնալդուն և «Յուվենտուսը», տպավորիչ էր: Ես կարծում էի, որ «Աթլետիկոյին» հաղթելն ավելի բարդ կլիներ: Հրաշալի երեկո էր Կրիշտիանուի համար»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

    Առաջին հանդիիպումը, որը կայացել էր Ֆրանսիայում, ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով: Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:


    Նման թեմաներ

    scroll to top