Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017-ին իրականացնել՝ ձախողվեցին

    Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017-ին իրականացնել՝ ձախողվեցին

    Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017-ին իրականացնել՝ ձախողվեցին
    Դեկտեմբեր 31, 2017 12:09 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

    Պարոն Աբրահամյան տնտեսական առումով ինչպիսին էր անցնող տարին Արցախի համար:

    Տնտեսական տարին դեռ ամբողջությամբ չի ամփոփվել, սակայն այն ցուցանիշները, որոնք ունենք այս պահի դրությամբ փաստում են, որ բավականին հաջող տարի ենք ունեցել: Երկնիշ տնտեսական ցուցանիշներ, որոնք հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր ոլորտներում ունեցած բարձր ցուցանիշների արդյունքում:

     Արցախում տնտեսական երկնիշ աճ է արձանագրվել, Հայաստանում այդառումով պատկերը տխուր է: Ձեր հաջողության գաղտնիքով կկիսվե՞ք:

    Որքան էլ Արցախի ու Հայաստանի տնտեսությունն իրար փոխկապակցված է, սակայն իրավիճակային առումով մեծ տարբերություններ կան:

    Արցախում տեղի ունեցան Սահմանադրական փոփոխություններ: Ինչ է այն տալու երկրին:

    Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում սա կարծես թե լավագույն լուծումն էր, որի արդյունքները տեսանելի կլինի մի քանի տարի հետո: Սա համակարգ է, ինչը հնարավորություն է տալու համեմատաբար խաղաղ և ճգնաժամային իրավիճակներում առավել արդյունավետ կառավարում իրականացնել:

    ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ այս տարվա անելիքներն արդյո՞ք բավարար էին:

    Անելիքներ ասվածը շատ ընդհանուր է. Հայաստանն ու Արցախն ամեն ինչ անում են հարցի՝ ռազմադաշտից քաղաքական դաշտ տեղափոխելու համար, այլ բան է, որ Ադրբեջան լրիվ հակառակն է անում:

    Սահմանին լարվածությունը չթուլացավ: Պաշտոնական Բաքուն ինչ նպատակներ կարողացավ լուծել:

    Սահմանագծին լարվածությունը նախորդ տարիների համեմատ առավել ցածր էր, ինչը պայմանավորված էր ադրբեջանական գործողությունների՝ վաղ փուլում նախանշելու և կանխելու:

    Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017 թվականին իրականացնել՝ ձախողվեցին:

    Ինչ սպասելիքներ եւ ծրագրեր ունեք հաջորդ տարվա համար:

    Արցախում մարդիկ գիտակցում են, որ 20-25 տարի առաջ ձեռք բերված հաղթանակը հնարավոր է պահել միայն ուժեղ, մարտունակ բանակի և տնտեսական կայուն աճի պայմաններում և մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ ենք ուղղելու:

    Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top