Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի (տեսանյութ)

    Այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի (տեսանյութ)

    Փետրվար 9, 2018 13:11 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    «Շատ տրամաբանական է, որովհետև տեսնում ենք ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, տեսնում ենք խնդիրներն ու լիազորությունները, և այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի»: Այս մասին այսօր դատախազությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ, ըստ նախագծի, Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու։

    Անդրադառնալով «Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործին, դատախազն ասաց, թե այն օբյեկտիվ կքննվի։

    Նա տեղեկացրեց, որ նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, նա հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է, և նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

    «Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն։ Մեզ մնում է պատշաճ քննություն իրականացնել ու պարզել մյուս հանգամանքները»,- ասաց Արթուր Դավթյանը։

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top