Գլխավոր Լուրեր Այրվել է բեռնատար ավտոմեքենայի խցիկը

Այրվել է բեռնատար ավտոմեքենայի խցիկը

4
0

Օգոստոսի 9-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Հարսնասար» ռեստորանի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին կայանած չշահագործվող «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:47-ին, մարվել՝ 20:53-ին:

Մասամբ այրվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը: