Գլխավոր Լուրեր Այրվել է չբնակեցված տնակ

Այրվել է չբնակեցված տնակ

7
0

Օգոստոսի 14-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:55-ին: Չշահագործվող տնակն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է: