Գլխավոր Լուրեր Այս ամենն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդումից» սկետչ․ Թունյանը՝ Հարկային օրենսգրքի քննարկումների...

Այս ամենն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդումից» սկետչ․ Թունյանը՝ Հարկային օրենսգրքի քննարկումների մասին

1
0
Էս հարկային օրենսգիրքը ակնհայտորեն շատ ավելի լավն է, քան այն, ինչ որ հիմա մենք ունենք։ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Այս ամենն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդումից» մի սկետչ, երբ ուսանողին դասախոսը ուզում է անպայման կտրի ու հարցնում է Հիրոշիմա-Նագասակիում գցած ատոմային ռումբից, ուսանողը պատասխանում է։ Հետո հարցնում է՝ ասա բոլոր մահացածների անունները, եթե չես պատասպանում ուրեմն չես ստանում, ոչինչ չգիտես։ Հիմա էս հարկային օրենսգիրքը ակնհայտորեն շատ ավելի լավն է, քան այն, ինչ որ հիմա մենք ունենք։ Համոզված եմ՝ դուք կիսում եք իմ կարծիքը։
Մենք ասում ենք՝ եկեք մի քայլ առաջ անցնենք, հետո գլոբալ փոփոխությունների կգնանք։ Դուք ասում եք` չէ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, մենք դեմ ենք։ Բայց մի պահ պատկերացնենք՝ մեր խմբակցության մեծ մասը, օրինակ, ինչ-ինչ պատճառներով բացակայում էր, դուք դեմ էիք քվեարկում, ու հետո ի՞նչ էր տեղի ունենալու։ Էդ հեռանկարը պատկերացրեք։ Եթե վատն է, ինչո՞ւ են գործատուները անհամբեր սպասում սրա ընդունվելուն։ Բայց ամենատարօրինակը այն է, որ բոլորդ քննարկումներին մասնակցել եք, առաջարկներ եք արել, ընդունել ենք։ Դուք այս օրենսգրքի դրական կողմերի համար շատ մեծ ներդրում ունեք, ու մենք շատ շնորհակալ ենք աշխատանքի համար ու քննադատությունների համար։ Առաջիկայում մենք կունենաք նոր Հարկային օրենսգիրք՝ թռիչքային աճ ապահովող։ Այսօրվանը մի քայլ առաջ է, դրա համար կոչ եմ անում կողմ քվեարկել»,- շեշտեց Թունյանը։