Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

    Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

    Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին
    Ապրիլ 17, 2018 16:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

    Հանրապետության նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

    Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են  պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

    Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը,  կառավարման ոլորտում  հարուստ փորձառությունն ու գիտելիքները  լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:

    Նման թեմաներ

    scroll to top