Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Այս ընտրությունները լուրջ փորձություն են. Օսիպյանը ցուցումներ է տվել

    Այս ընտրությունները լուրջ փորձություն են. Օսիպյանը ցուցումներ է տվել

    Այս ընտրությունները լուրջ փորձություն են. Օսիպյանը ցուցումներ է տվել
    Դեկտեմբեր 6, 2018 20:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական վարչակազմի հետ։

    Երևան Տոնավաճառ

    Խորհրդակցության նպատակն էր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ ցուցումներ, ինչպես նախընտրական օրերին, այնպես էլ, ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախընտրական փուլում կատարված աշխատանքը: Անձամբ է եղել Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել թե՛ ծառայողների եւ թե՛ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպումներ, որոնք ոչ թե քաղաքական նպատակ են հետապնդել, այլ միտված են եղել ընտրությունից առաջ հանրությանը, մասնավորապես ընտրական գործընթացներում ներգրավված անձանց օրենքի պահանջները հիշեցնելուն ու նրանց աջակցությունն ակնկալելուն։

    Ոստիկանության պետը, անդրադառնալով տարվա ընթացքում կատարված աշխատանքին, նշեց, որ տարին, իրոք, ծանրաբեռնված էր, եւ բոլոր միջոցառումների ընթացքում ոստիկանությունն իրականացրեց պատշաճ ու բարձրորակ ծառայություն, առանց որեւէ միջադեպի: Վալերի Օսիպյանը շեշտեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են, եւ ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները` կրկին հիշեցնելով, որ չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որեւէ դրսեւորում, ինչպես եւ քվեարկության օրը ընտրատեղամասերում կամ դրանց դիմաց անօրինական ցանկացած գործողություն:

    «Վստահ եմ, որ մեր նորանկախ Հանրապետության պատմության ընթացքում ունենալու ենք, ամենաօրինակելի եւ թափանցիկ ընտրությունները»,- ամփոփիչ խոսքում ասաց ոստիկանության պետը:


    Նման թեմաներ

    scroll to top