Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » Այս պահին ես լուծումներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը՝ ընտրությունների օրը հետաձգելու մասին. news.am

Այս պահին ես լուծումներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը՝ ընտրությունների օրը հետաձգելու մասին. news.am

Մարտ 20, 2017 17:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

david

News.am-ը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այդքան ավելի դժվարանում է ընտրությունների օրը մի քանի օրով հետաձգելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլի 2-ին ապրիլի 9-ին տեղափոխելու «Կոնգրես-ՀԺԿ» առաջարկին:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ երկրի նախագահն առաջարկել էր, որ երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ նրանք բոլորը գան համաձայնության, ընդ որում առանց բացառության, ապա ոչինչ չի խանգարի, եթե մի քանի օրով հետաձգենք ընտրությունները։

«Սակայն պետք է նշեմ, որ ընտրությունների բոլոր մասնակիցների վերաբերյալ տվյալները հայտնի են եղել արդեն վաղուց եւ ինչքան մենք մոտենում ենք ընտրություններին այդքան ավելի դժվարանում է հետաձգելու հարցը, որը, բնականաբար, այս պայմաններում, եթե բոլոր ուժերը համաձայնություն հայտնեն, ապա պետք է քննարկվի կենտրոնական ընտրական հանձնաժողովում»,-ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ արդեն ընթանում է նախընտրական քարոզչությունը, արդեն բաժանված է եթերային ժամանակը եւ պարզ չէ թե ինչ լուծումներ պետք է տրվեն տվյալ դեպքում, եթե նման որոշում կայացվի. «Եթե նման որոշում կայացվեր առաջին օրերին, երբ հայտնի դարձավ թե ովքեր են մասնակցելու ընտրություններին, այն ժամանակ դեռ ողջամիտ էր, որովհետեւ նախընտրական քարոզչության շրջանը, բնականաբար, կարող էր արդեն ավելի ուշ սկսել, սակայն հիմա ես ուղղակի լավ չեմ պատկերացնում, թե ինչպես դա պետք է անենք՝ չխախտելով օրենքը»:

Շարունակությունն՝ այստեղ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top