Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. Պաշտպան

    Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. Պաշտպան

    Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. Պաշտպան
    Հունվար 10, 2019 19:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին,  երեխաների իրավունքներին առնչվող հարցերը պահում է հատուկ ուշադրության կենտրոնում։

    Այս պահի դրությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ շարունակում է բնակվել (գիշերելով) 7 չափահաս անձ (20-26 տարեկան):

    Այս խնդիրը մանրամասն ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը դեռ անցյալ տարի հրապարակվել է,  ուղարկվել է Ազգային Ժողով, Կառավարություն և զանգվածային լրատվության միջոցներին:

    Կառավարության նիստում քննարկված Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի  վերաբերյալ հիմնավոր տվյալները ևս արտացոլված են վերոնշյալ հաղորդման մեջ։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ 2017 թվականին մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում խնամվում է հատուկ կարիքներ ունեցող 20-30 տարեկան 15 անձ, որոնք նախկինում տեղափոխվել են Նուբարաշենի հատուկ դպրոցից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզպետարանի թույլտվությամբ: Նշված անձանցից 8-ը Պաշտպանի կողմից խնդրի բարձրացումից հետո տեղափոխվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոն:

    Խնդիրն արձանագրվել է նաև մի շարք այլ հաստատություններում (Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Վանաձորի մանկատուն և այլն):

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլ նաև  դրանք ներկայացնում է իրավասու մարմիններին և նպաստում է դրանց լուծմանը՝ ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

    Կից ուղարկում ենք տարեկան հաղորդման հղումը, որի 376-377-րդ էջերում մանրամասն ներկայացված է վերոնշյալ խնդիրը և դրա լուծմանն ուղղված առաջարկը:

    http://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/b5220dd0b83b420a5ab8bb037a1e02ca.pdf

     


    Նման թեմաներ

    scroll to top