Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի մեկերի. Սաքունց

    Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի մեկերի. Սաքունց

    Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի մեկերի. Սաքունց
    Մարտ 13, 2018 13:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի մեկերի: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

    «Եթե պետության մեջ խնդիրների լուծման համար չկան երաշխավորված իրավական և քաղաքական լուծումներ, այսինքն` Սահմանադրությունը չի ապահովում խնդիրների լուծումները քաղաքակիրթ ճանապարհով, քննարկումների ճանապարհով, ապա, բնականաբար, նման պայմաններում իշխանությունը կամ որոշում կայացնողներն ընդունում են որոշումները առանց հանրային կարծիքը հաշվի առնելու և առանց կարիքները հաշվի առնելու, իսկ չենթարկվողների ու բողոքողների նկատմամբ կիրառում են ուժ, որպեսզի  նրանք ենթարկվեն իրենց կողմից կայացված որոշումներին: Եվ դա բխում է Սահմանադրության տրամաբանությունից»,- նշեց Սաքունցը:

    Նա նաև նկատեց. «Նույնիսկ ասեմ, որ այս Սահմանադրությամբ վարչապետի կամ կառավարության առաջարկությամբ է ՀՀ նախագահը պայմանագրեր ստորագրելու: Այսինքն` հանրապետության նախագահն ինքը սեփական նախաձեռնությամբ չի կարող որոշում կայացնել, այսինքն` ինչ կառաջարկի կառավարությունը, այն էլ կանի, օրինակ՝ այլ պետության հետ պայմանագիր կնքելու համար որոշում կկայացնի կառավարությունը, իսկ նախագահը կգնա ուղղակի արարողակարգին մասնակցելու համար: Եվ պետք է նաև ասեմ, որ ես չեմ կարևորում` կառավարման համակարգը նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական, շատ ավելի կարևոր է իշխանությունների տարանջատման սկզբունքը»:

    Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top