Գլխավոր Լուրեր Այս տարի հրդեհները աճել են 3.6%-ով. ԱԻՆ փորձագետ

Այս տարի հրդեհները աճել են 3.6%-ով. ԱԻՆ փորձագետ

5
0

Այս տարի հրդեհների թիվն ավելի շատ է անցած տարվա նույն ժամանակհատվածի հետ համեմատ: Ինչպես լրագրողերի հետ հանդիպում -քննարկման ասաց ՀՀ ԱԻՆ-ի «Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության» պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը, այդ հրդեհները հիմնականում ոչ այնքան բուն եղանակի հետ է պայմանվորված, որքան մարդկանց անփույթ վարվելակերպի: Մասնագետը փաստեց, որ հաճախ հրդեհներ բռնկվում են, որովհետև մարդիկի ծխախոտի գլանակները նետում են որտեղ պատահի, մաքուր չեն պահում շրջակա միջավայրը, ժամաակի չեն ոռոգում խոտածածկ տարածքները: Հրդեհների հիմնական մասը տեղի է ունենում Երևանում

«Եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ 3.6%-ով ավելի շատ հրդեհներ եղան, քան նախորդ տարի։ Սա կապված է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացման հետ։ Դրանց առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է»,– ասաց Հայրապետյանը։