Ուրբաթ , 18 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Partly Cloudy
24°
Home » Բլոգ » «Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է»․ Գայանե Ասլամազյանի ամուսնու բացառիկ հարցազրույցը. life.tert.am

«Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է»․ Գայանե Ասլամազյանի ամուսնու բացառիկ հարցազրույցը. life.tert.am

Ապրիլ 20, 2017 9:09 Բլոգ, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

17976553_120332000227882925_1798672850_o.thumb

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ Հաղորդավարուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, նրա ամուսինը՝ Ջիանին, բացառություն արեց Tert.am Life-ի համար և խոսեց սիրելիի հետ ծանոթության ու հարաբերությունների մասին։

«Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։

Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա  սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։

Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա։

Պրոդյուսերը հաճույքով կհետևի կնոջ աշխատանքին, սակայն նրա հետ համագործակցություն չի նախատեսում․ «Գայանեն իմ կինն է, իմ սիրելին։ Ես նրա պրոդյուսերը չեմ դառնալու»։

Զույգը Հայաստան կվերադառնա մոտ 2 ամսից։ Թեև այս փուլում խոսակցություններ են շրջանառվում, որ Գայանեն մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու հետ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, իրականում հակառակն է եղել՝ Ջիանին է վերադառնալու Հայաստան։ 

«Ես 1988 թվականից ապրում եմ ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի եմ։ Այս ընթացքում 10 տարի ապրել եմ Երևանում, ստեղծել եմ «Ջիանի» ոսկու սրահներն ու համանուն ակումբը, հետո կրկին վերադարձել եմ ԱՄՆ։ Բնակվում եմ Միացյալ Նահանգներում, սակայն մոտ 2 ամսից վերադառնալու ենք Հայաստան։ Այս անգամ ինձ Գայանեն է հետ բերում Հայաստան, ոչ թե գործերը։ Ես իրեն չկարողացա համոզել ապրել ԱՄՆ-ում։ Ինքն ընդհանրապես ցանկություն չունի այստեղ ապրել, սիրում է իր հայրենիքը, հողն ու ջուրը։ Ես նույնպես սիրում եմ մեր երկիրը, այնպես որ, շուտով կվերադառնանք»,- պատմեց  Ջիանին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top