Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է

    Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է

    Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է
    Դեկտեմբեր 7, 2018 11:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

    Երևան Տոնավաճառ

    Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

    Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։

    Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։

    30 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

     


    scroll to top