Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Այսօր Աստղագիտության միջազգային օրն է

    Այսօր Աստղագիտության միջազգային օրն է

    Մարտ 20, 2017 17:13 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    astrology

    Մարտի 20-ին նշվում է Աստղագիտության միջազգային օրնը (International Astrology Day):

    Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում:

    XX դարի 2-րդ կեսից, տիեզերագնացության զարգացմամբ, Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերանավերում տեղադրված աստղագիտական սարքերը հնարավորություն տվեցին ուսումնասիրել Տիեզերքը Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս: Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող բազմաթիվ ճառագայթներ, տիեզերական ուղեծրերում դիտումներին չի խանգարում: Ահա թե ինչու աստղագետները կարողացան ստանալ Տիեզերքի մասին նոր, արժեքավոր տվյալներ:

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017 թ. գարնանային գիշերահավասարը ուժի մեջ է մտել այսօր՝ մարտի 20-ին Երևանի ժամանակով ժամը 11:29-ին: «Մետաքսի ճանապարհի» գրեթե բոլոր երկրներում վաղ միջնադարից այդ օրը համարվում է իսկական նոր տարի: Այդ օրը Արեգակը մտնում է Խոյի համաստեղություն` սկիզբ դնելով աստղագիտական գարնան:

    Նման թեմաներ

    scroll to top