Գլխավոր Լուրեր Այսօր էլ ամբողջությամբ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով

Այսօր էլ ամբողջությամբ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով

8
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփեց 100 փաստ ներկայացնելով։ Վերջին փաստով Փաշինյանն անդրադարձավ իր և ընտանիքի անդամների կողմից հայկական հագուստ կրելու հանգամանքին՝ քաջալերելով ոլորտի զարգացումը և մասնագետներին։

«Պատիվ ունեմ ասելու, որ էսօր էլ ամբողջությամբ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով։ Ի միջի այլոց ասեմ, որ մամուլում այդ կապակցությամբ թյուրիմացություն կա, որովհետև ասում են, որ միայն հայկական հագուստ է կրում, որովհետև ես այդ հայտարարությունն անելուց առաջ էլ շորեր ունեի, հո այդ շորերը չե՞մ թափելու։ Հիմա ձեռք եմ բերում միայն հայկական հագուստ, եթե այդպիսին կա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հայկական լավ, որակյալ արտադրանք կա, և խորհուրդ տվեց օգտվել դրանցից։