Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Լուրեր » Այսօր Գալյա Նովենցի հիշատակի օրն է

    Այսօր Գալյա Նովենցի հիշատակի օրն է

    Այսօր Գալյա Նովենցի հիշատակի օրն է
    Հուլիս 10, 2018 9:50 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Գալյա Նովենցը (1937թ. հուլիսի 1 – 2012թ. հուլիսի 22) թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի էր։ 1954-1958թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1958-1961թթ. աշխատել է Կապանի, 1961-1971թթ., 1983-1995թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1971-1977թթ.` Գյումրու, 1977-1983թթ.` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր: Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: 1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի: 2007թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2008թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ արժանացել է «Հատուկ մրցանակի»: Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ: 1995թ.-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ և մահացել է: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

    Նման թեմաներ

    scroll to top