Ուրբաթ , 20 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 487.19   
  •  EUR   Առք` 514.00   Վաճառք` 524.00   ՀՀ ԿԲ` 519.34   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 484.43   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 605.00   ՀՀ ԿԲ` 599.78   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.11   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 182.81   
outputra5huxgif
Mostly Cloudy
-2°
Home » Լուրեր » Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2016 15:43 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

Без названия

1924-ի դեկտեմբերի 14-ին է ծնվել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը:

Գոհար Գասպարյանը ծնվել է Կահիրեում, ուսանել տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948-ին հայրենադարձվել է։

1949-ից նա Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին է, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ին նրան շնորհվել  է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, 1984-ին` սոցիալիստական աշխատանքի հերոսի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է։

Նրա բազմաթիվ սաներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984-ին Գոհար Գասպարյանն ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top