Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Այսօր հարկադիր կատարողի համաշխարհային օրն է

    Այսօր հարկադիր կատարողի համաշխարհային օրն է

    Այսօր հարկադիր կատարողի համաշխարհային օրն է
    Հունիս 14, 2018 11:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Դատական կատարողների միջազգային միությունը, լինելով միջազգային կառույց, ներկայացնում է իր անդամ երկրներին միջազգային այլ կազմակերպություններում ու կառույցներում՝ ապահովելով ազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ փոխգործակցությունն ու հարկադիր կատարման ոլորտում ստորագրված միջազգային պայմանագրերի կիրարկումը:
    Ստեղծված լինելով 1952 թվականին՝ Միջազգային միությունը խթանում է նոր գաղափարների, նախագծերի, նախաձեռնությունների և ծրագրերի ծնունդը՝ զարգացմանն ու հարկադիր կատարողի անկախ կարգավիճակի աճին զուգընթաց:
    Այսօր Միությունն աշխարհում ներկայացնում է 90 երկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունը դրա լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել 2015 թվականին ստորագրված հուշագրով:
    Այս տարի Դատական կատարողների միջազգային միությունը նշելու է Հարկադիր կատարողի 11-րդ համաշխարհային օրը ս/թ հունիսի 14-ին: «Լավ մասնագիտական փորձ» - ահա տոնի համար ընտրված այս տարվա խորագիրը:
    Հարկադիր կատարողի 11-րդ համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել նաև Դատական կատարողների միջազգային միության նորընտիր նախագահ Մարկ Շմիցը, ով, մասնավորապես նշում է. «Հարկադիր կատարողի համաշխարհային օրն առանցքային հանդիպում է մեր մասնագիտության ներկայացուցիչների և Կողմերի՝ քաղաքացիների, կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, դատական համակարգի աշխատակիցների ու դատավորների միջև։ Օրվա նպատակն, անշուշտ, հանրության մեջ ամրապնդելն է, որ յուրաքանչյուր երկրում գոյություն ունի լավ մասնագիտական փորձ: Այսօր մենք բարձրաձայնում ենք մեր մասնագիտության այն ներքին ասպեկտները, որոնք հաճախ տեսանելի չեն Կողմերի համար: Այս օրը ցույց է տալիս նաև, որ հարկադիր կատարողների իրականացրած բոլոր գործողությունները Կողմերի իրավական շահերի ապահովման երաշխիքն են՝ իրավական անվտանգության երաշխիքը: Այսօր մենք ամբողջ աշխարհում խթանում ենք  հարկադիր կատարողի մասնագիտությունն ու նրա գործունեությունը, քանի որ հարկադիր կատարողը նպաստում է արդար դատավարության իրավունքի իրացման արդունավետությանը»:
    Հարկադիր կատարման ծառայությունը միանում է տոնին և ջերմորեն շնորհավորում իր բոլոր գործընկեր երկրների հարկադիր կատարման մարմինների աշխատակիցներին՝ մաղթում գործնական հաջողություններ ու ձեռքբերումներ անձնական և ընտանեկան կյանքում:

    Երևան Տոնավաճառ

     

     


    Նման թեմաներ

    scroll to top