Գլխավոր Լուրեր Այսօր «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն` Արմեն Չարչյանի ծննդյան օրն է

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն` Արմեն Չարչյանի ծննդյան օրն է

17
0

«Իզմիրլյան» ԲԿ-ի  ադմինիստրացիան և բուժանձնակազմը շնորհավորում է պրոֆեսոր Արմեն Չարչյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, նոր ծրագրերի իրականացում, ցանկանում քաջառողջություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն հայ ժողովրդին, և բարձր գնահատում  նրա նվիրումը աշխատանքին, բնագավառին, ուսանողությանն ու հայրենքին:

Ձեր  անսպառ եռանդը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունն այսօր համակել են շատերին և դարձել կենդանի օրինակ։ Եղեք  միշտ այդչափ վարակիչ եռանդով, ժպիտով, նոր ու բազում ծրագրերով և մտքերով: Աստծո կամոք թող ի կատար ածվեն Ձեր բոլո՜ր նվիրական գործերը:

Անգնահատելի մեծ է Չարչյան բժիշկի դերը առողջապահական համակարգում: Ամբողջ էությամբ նվիրվել սիրելի աշխատանքին, գործը կատարել լավագույնս՝ առանց ակնկալիքի, օրվա ցանկացած ժամին լինել հիվանդի կողքին. նա գերբնական այս կարողության օրինակով է ոգեշնչում գործընկերներին:
«Բժիշկը պետք է ունենա գիտելիք, փորձ և ինտուիցիա. այս երեք բաղադրիչների միասնությունն է բերում բժշկական իմաստության»,- մի առիթով պրոֆեսոր Չարչյանը այսպես է բնութագրել բժշկի տեսակը… սա նաև իր բնութագիրն է: