Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Այսօր կհրապակվի ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջող ցուցարարի գործով վճիռը

    Այսօր կհրապակվի ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջող ցուցարարի գործով վճիռը

    Այսօր կհրապակվի ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջող ցուցարարի գործով վճիռը
    Հուլիս 12, 2018 11:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:01-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ցուցարար Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:

    Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման:

    ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

    Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով:

    Ավելի վաղ 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու հայցը ՀՀ ոստիկանապետը բավարարել էր մասնակի՝ 35.000 ՀՀ դրամի չափով:

    Նման թեմաներ

    scroll to top