Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երրորդ տարին

    Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երրորդ տարին

    Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երրորդ տարին
    Հունվար 12, 2018 10:35 Լուրեր A+ / A-

    Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությունից արդեն երեք տարի է անցել։ 2015թ-ի հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում մի ողջ ընտանիք է սպանվել՝  դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ 6 ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց:

    Օրեր անց՝ հունվարի 19-ին, հիվանդանոցում մահացավ նաեւ փոքրիկ Սերյոժան։

    Դեպքից ժամեր անց անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք ժամկետային զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով հետագայում պատմեց, որ գիշերը զենքը ձեռքին, ոտքով ռազմաբազայից հասել է Մյասնիկյան փողոց, Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահական, ջուր խմելու նպատակով, նրանց երբևէ չի ճանաչել, բոլորին սպանել է բռնվելու վախից:

    Ամիսներ անց ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտեց 10 տարի ազատազրկման: Հայկական կողմի դատավարությունը սկսվեց 2015-ի դեկտեմբերի 18-ին եւ տեւեց մոտ 9 ամիս։ Արդյունքում` Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ:

    scroll to top