Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

    Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

    Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Փետրվար 13, 2018 10:36 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012-ի փետրվարի 13-ին:

    Օրը պատահաբար չի ընտրվել՝ 1946-ի փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր է հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիո»-ն, որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

    Ինչպես ասում են տոնը սահմանողները՝ այն պետք է ոչ միայն արժանին մատուցի ռադիոյին՝ որպես կապի միջոցի, այլև ծառայի ռադիոյին առնչվող բոլոր մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանը: Տոնը պետք է նպաստի նաև ինչպես միջազգային ԶԼՄ-ների, այնպես էլ տեղի ռադիոկայանների տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը և աջակցի ռադիոալիքներում կարծիքի արտահայտման ազատությանն ու գենդերային հավասարությանը:

    Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսիրողները:

    Նման թեմաներ

    scroll to top