Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

    Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

    Նոյեմբեր 13, 2017 15:58 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Այսօր պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Վանո Սիրադեղյանըհ ծնվել է  1946 թվականի նոյեմբերի 13-ին: Նա  ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ, Վազգեն Սարգսյանի հետ միասին հանդիսացել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից։  Վանո Սիրադեղյանը ծնունդով ՀՀ Տավուշի մարզի Կոթի, նախկին ՀԽՍՀ Շավարշավան գյուղից է։ Սովորել է Երևանի պետական համալսարանում և 1974թ. ավարտել այն։ Ստացել է բանասերի մասնագիտություն։ Տիրապետում է լրագրությանը, հրապարակախոսությանը։ 1966-1969 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982-ին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

    1988-ից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ 1988-ին անդամագրվել է «Ղարաբաղ» կոմիտեին՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում է և բանտարկվում մինչև 1989 թ. մայիսը։ 1990-1991 թթ. աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

    1991-1992 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-1998 թթ.՝ Երեւանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999-ի մայիսի 30-ին թիվ 75 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել։ Հանդիսացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

    Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990–1992 և 1997–2000 թթ. ընտրվել է որպես կուսակցության վարչության նախագահ:

    Վանո Սիրադեղյանը հայ ժամանակակից արձակագիր է, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր։

    Նա բազմաթիվ պատմվածքների և գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նաև վրացերեն:

    Araratnews.am-ը շնորհավորում է  Վանո Սիրադեղյանին` ցանկանալով առողջություն եւ շուտափույթ վերադարձ հայրենիք:

    scroll to top