Գլխավոր Լուրեր Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց 7-րդ բողոքի ակցիան կանցկացվի

Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց 7-րդ բողոքի ակցիան կանցկացվի

2
0

Aliq.ge-ն գրում է.

Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց ժամը 19:00-ին կանցկացվի թվով 7-րդ բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջները նույնն են՝ Ռուսթավելու պողոտայում հանրահավաքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տվել:

Ցուցարարները նաև պահանջում են հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա ակցիան ցրելու հետևանքով ձերբակալվածներին ազատ արձակել:

Իրավապահների և ցուցարարների բախման հետևանքով վիրավորվել է շուրջ 240 հոգի, որոնցից 80-ը՝ ոստիկան: