Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Այսօրվանից Հանրային ռադիոյի եթերում կլինեն վրացերեն հաղորդումներ

    Այսօրվանից Հանրային ռադիոյի եթերում կլինեն վրացերեն հաղորդումներ

    Այսօրվանից Հանրային ռադիոյի եթերում կլինեն վրացերեն հաղորդումներ
    Հուլիս 11, 2018 11:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շուրջ երկու տարվա դադարից հետո Հայաստանի հանրային ռադիոյում այսօր՝ հուլիսի 11-ին կրկին կհնչի վրացերենը։ Հանրային ռադիոյի ղեկավարությունը որոշել է վերականգնել վրաց լեզվով հաղորդումները, հայտնում է Aliq Media-ն։

    Երևան Տոնավաճառ

    Ռադիոյով վրացերեն հաղորդումները դադարեցին 2016-ի ապրիլից, երբ  հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն Արմեն Ամիրյանն այլ պաշտոն ստանձնեց, իսկ նրան փոխարինելու եկած, այժմ ՀՀ ազգային ժողովի իշխող՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը դրանք ոչ նպատակահարմար համարեց։

    2017-ի հունիսին ռադիոյի տնօրեն նշանակված Մարկ Գրիգորյանն ասում է, որ տնօրեն դառնալու պահից վրացական ծառայության վերականգնումը հրատապ է համարել։

    «Անցյալ տարի մեզ չհաջողվեց ֆինանսական աջակցություն ստանալ՝ այդ գաղափարը կյանքի կոչելու համար։ Սակայն նոր կառավարության իշխանության գալուց հետո, մենք խոսեցինք և որոշեցինք ֆինանսական աջակցության տարբերակներ գտնել։ Իսկ մնացած տեխնիկական հարցերը խնդիր չեն։ Ուստի, վաղվանից վրացական ծառայությունն արդեն կայքում աշխատելու է»,- «Ալիք մեդիային» հայտնել է Մարկ Գրիգորյանը։

    Այսպիսով, այսօրվանից վաղվանից armradio.info կայքի այլ լեզուների շարքում հասանելի կլինի նաև վրացերենը։


    Նման թեմաներ

    scroll to top