Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Այսուհետ ձկան կերից նմուշներ կվերցնեն

    Այսուհետ ձկան կերից նմուշներ կվերցնեն

    Այսուհետ ձկան կերից նմուշներ կվերցնեն
    Ապրիլ 23, 2019 12:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման եւ փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող եւ արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

    Գեորգի Ավետիսյանը կարեւորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:

    ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է տնտեսավարողների հետ համատեղ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները եւ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

    Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների եւ հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար:


    Նման թեմաներ

    scroll to top