Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ազարը Ռեալի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը

    Ազարը Ռեալի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը

    Ազարը Ռեալի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը
    Դեկտեմբեր 6, 2018 18:30 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:

    Երևան Տոնավաճառ

    AS պարբերականը, հղում կատարելով մադրիդյան Onda Madrid ռադիոկայանին, գրում է, որ Ազարն արդեն համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագրի կետերը:

    27-ամյա բելգիացու տեղափոխությունը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

    Ազարը մադրիդյան ակումբի հետ կկնքի մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր:

    Հայտնի է նաև, որ «Չելսին» Ազարի տրանսֆերի համար մտադիր է ստանալ առնվազն 170 միլիոն եվրո: «Ռեալը» ցանկանում է տեղափոխության գործարքում ներառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, ով այժմ վարձակալությամբ է հանդես գալիս լոնդոնյան թիմում:

    Ավելի վաղ Ազարը, ով բազմիցս հայտարարել է «Ռեալում» խաղալու ցանկություն մասին, նշել էր, որ կարող է հեռանալ «Չելսիից», սակայն ոչ ձմռանը:


    Նման թեմաներ

    scroll to top